Microsoft-ը սկսում է նոր օպերացիոն համակարգի` Windows 8-ի վաճառքները
Microsoft կորպորացիան ուրբաթ ամբողջ աշխարհով վաճառքի է հանում իր նոր օպերացիոն համակարգը` Windows 8-ը, հաղորդում է BBC-ն:
37 տարբեր լեզուներով Windows 8-ի վաճառքները կսկսվեն միաժամանակ 140 շուկաներում:
Այդ համակարգը հիմնականում համապատասխանում է ժամանակակից միտումներին, երբ օգտատերերը ստացիոնար համակարգիչներից անցնում են մոբայլ սարքերի և սմարթֆոնների:
Microsoft-ի համար Windows 8-ը նաև ծայրահեղ կարևոր է որպես շուկայում դիրքերը վերականգնելու միջոց: Քանի որ կորպորացիան դիրքերը բավականին զիջել էր Apple-ի և Google-ի ճնշման ներքո:










