Սպիտակ iPad Mini-ն սպառվել է 20 րոպեի ընթացքում
Apple-ի պլանշետի նոր մոդելի սպիտակ տարբերակը այնքան պահանջված է եղել, որ բոլոր նմուշները սպառվել են վաճառքի մեկնարկից հետո 20 րոպեի ընթացքում, հայտնում է Life News-ը:
Այժմ նորույթը կրկին հնարավոր կլինի գնել նոյեմբերի 2-ից: Apple-ի սպիտակ գույնի սարքերը ավելի թանկ արժեն և ավելի մեծ մասսայականություն են վայելում, չնայած տեխնիկական բնութագիրը գույնի հետ կապ չունի:
Նույնը եղել է նաև iPhone 4-ի դեպքում. սպիտակ տարբերակը թողարկվել էր մոդելի դուրս գալուց 1 տարի անց և վաճառքի ռեկորդներ սահմանել՝ սև մոդելի համեմատ:
Ըստ վերլուծաբանների՝ երևույթի պատճառն այն է, որ մարդկանց գիտակցության մեջ սպիտակ ապրանքը ավելի էքսկլյուզիվի տեսք ունի, քան սևը:










