Հայաստանը ինտերնետվիրուսային 3-րդ ամենավտանգված երկիրն է. Կասպերսկու լաբորատորիա

01:20 • 28.10.12

«Կասպերսկու լաբորատորիա» ծրագրային ապահովման ընկերությունը ներկայացրել է «Տեղեկատվական սպառնալիքները 2012-ի երրորդ եռամսյակում» զեկույցը, որում Հայաստանը 3-րդ ամենավտանգված երկիրն է: Այս մասին հայտնում է Secure List-ը: Հայաստանը ամենավտանգվածն է նաև տարածաշրջանում:


Ինտերնետի միջոցով համակարգչային վիրուս ընդունելու առումով 20 ամենավտանգված երկրների ցուցակում պետությունները բաշխվել են հետևյալ հերթականությամբ. Տաջիկստան, Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Բելառուս, Մոլդովա, Ուզբեկստան, Ուկրաինա, Վրաստան, Ղըրղզստան, Սուդան, Բանգլադեշ, Հնդկաստան, Շրի Լանկա, Մոնղոլիա, Իսպանիա, Վիետնամ, Իտալիա:


Նույն կտրվածքով՝ ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Դանիան, Թայվանը, Հոնգկոնգը, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը:
 

 

Հայաստանը ինտերնետվիրուսային 3-րդ ամենավտանգված երկիրն է. Կասպերսկու լաբորատորիա