BMW-ն 45 500 մեքենա հետ կկանչի՝ տեխնիկական խնդիրների պատճառով

21:30 • 29.10.12

BMW-ն իր 7-րդ սերիայի շուրջ 45 500 ավտոմեքենա հետ կկանչի, հայտնում է Reuters-ը: Խոսքը 2005 – 2008 թթ արտադրության մեքենաների մասին է: Մեքենաները հետ են կանչվում՝ շտկելու համար խոտանը, որը թույլ է տալիս կայանած մեքենաներին «գլորվել»:
 

«Եթե վարորդը մեքենայից հեռանա և փոխանցման տուփը չեզոք վիճակում թողնի, ապա հնարավոր է մեքենան պարզապես «գլորվի»», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
 

BMW-ն հաղորդում է նաև, որ եթե նույնիսկ փոխանցման տուփը ավտոմատ կայանման ռեժիմում թողնվի, ապա հնարավոր է շարժիչը հանգցնելուց հետո ինքնուրույն անցնի չեզոք ռեժիմի:


Նախորդ շաբաթ նույն ավտոարտադրողը հայտնել էր, որ հետ է կանչում նույն 7-րդ սերիայի սեդանները՝ դռների փականների անսարքության պատճառով, որի հետևանքով դռները կարող են անակնկալ բացվել ընթացքի կամ վթարի ժամանակ:
 

BMW-ն 45 500 մեքենա հետ կկանչի՝ տեխնիկական խնդիրների պատճառով