Կուզբասում հայտնաբերված բուրդը պատկանում է ձնեմարդու. գիտնականներ

18:13 • 29.10.12

Ավարտվել է մեկ տարի առաջ Ռուսաստանի Կեմերովի շրջանի Ազասի քարանձավում հայտնաբերված բրդի ուսումնասիրությունը, որին մասնակցել են ամերիկացի և ռուս գիտնականներ, հայտնում է НТВ-ն։


Այժմ միանգամից երեք լաբորատորիա հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. այն պատկանում է մի արարածի, որն ավելի մոտ է մարդուն, քան կապիկի։


«Էլեկտրոնային մանրադիտակով նմուշն ուսումնասիրելով՝ մենք եկել ենք եզրահանգումների, որ մեզ հասած 10 մազերը մարդու մազեր չեն։ Դրանք պատկանում են կաթնասունի, բայց դա ոչ արջ է, ոչ այծ, ոչ գայլ կամ այլ կենդանի»,- հայտարարել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության պետական համալսարանի գլխավոր գիտաշխատող Վալենտին Սապունովը։

 

Միևնույն ժամանակ գիտնականները հույս ունեն հետազոտության արդյունքներն օգտագործել՝ եղանակային կատակլիզմներից ստացված վնասները նվազեցնելու նպատակով։ Ձնեմարդը կարող է զգալ վտանգը, և հենց այդ գերինտուիցիայի շնորհիվ է, որ նրանք խուսափում են մարդկանց հետ հանդիպումից։


Մեկ տարի առաջ Ազասի քարանձավում հայտնաբերվել էր բուրդ և ձնեմարդու հետքեր։ Գտածոներն ուղարկվել էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ամերիկյան Այդահո նահանգի համալսարանի գիտական լաբորատորիաներ։
 

Կուզբասում հայտնաբերված բուրդը պատկանում է ձնեմարդու. գիտնականներ