Ֆիզիկական վարժությունները մարդկանց խելացի են դարձնում. հետազոտություն

12:02 • 29.10.12

Ակտիվ ֆիզիկական վարժությունները բարձրացնում են ինտելեկտը, պարզել են կանադացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով հիմնականում նստակյաց կյանք վարող 49 տարեկան մարդկանց շրջանում, հայտնում է РИА Новости-ն։

 

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտանոթային համակարգի խնդիրներին նվիրված ամենամյա համագումարում, ասվում է Heart and Stroke Foundation of Canada-ի մամուլի հաղորդագրությունում։

 

Չորս ամսվա ընթացքում հետազոտողները կամավորների խմբին ենթարկել են ինտենսիվ ֆիզիկական մարզումների և հայտնաբերել, որ արդյունքում մտավոր ունակություններն ու արագ որոշումներ կայացնելու կարողությունը զգալի աճել է։


«Եթե դուք հարցնեք սպորտով զբաղվող մարդուն, նա կպատասխանի, որ սկսել է ավելի սուր մտածել»,- նշել է Մոնրեալի (Կանադա) սրտի խնդիրների խնստիտուտի բժիշկ Մարտին Ժենեն։

 

Փորձերից առաջ բոլոր մասնակիցները հանձնել են նեյրոհոգեբանական թեստեր, հաշվի են առնվել նաև նրանց ֆիզիկական տվյալները, ուղեղի արյան շրջանառության ակտիվությունը, սրտի աշխատանքը և հաստատվել է ֆիզիկական ծանրաբեռնվածության առավելագույն մակարդակը։

 

Գիտնականները պարզել են, որ սպորտով զբաղվելու ընթացքում ակտիվանում է ուղեղի արյան շրջանառությունը։

«Որքան շատ է մարդը մարզվում, այնքան բարձր է արյան հոսքը»,- բացատրել են գիտնականները։

Ֆիզիկական վարժությունները մարդկանց խելացի են դարձնում. հետազոտություն