Porsche 911-ը՝ կենտրոնական ղեկով (լուսանկարներ)
Ամերիկացի թյուներների ջանքերով օրիգինալ սրահով Porsche 911 է ստեղծվել, որում ղեկը մեջտեղում է, հայտնում է Вести-ն: Նախկինում նման սխեմա կիրառվել է հանրահայտ McLaren F1-ի դեպքում: Հենց վերջինս է ոգեշնչել անանուն մնալ ցանկացած մասնավոր պատվիրատուին:
Կենտրոնական ղեկով Porsche 911-ը ստեղծվել է Օհայոյում՝Trinity Motorsport սրահում: Centro 911 անվանումը ստացած նախագծի համար շուրջ մեկ տարի է պահանջվել: Ղեկի նոր տեղի համար մասնագետները ստիպված են եղել վերափոխել գրեթե ամբողջ սրահը:










