Google Earth-ը տարօրինակ պատկերներ է հայտնաբերել չինական անապատում (լուսանկարներ)

18:27 • 30.10.12

Հանրահայտ Google Earth ծրագիրը շարունակում է նորանոր բացահայտումներ անել, որոնցից վերջինը կապված է Չինաստանի հետ, գրում է One News Page-ը։

 

Ծրագրի միջոցով ուսումնասիրվել են Չինաստանի կենտրոնական հատվածի անապատները, որտեղ բավական տարօրինակ պատկերներ են հայտնաբերվել։ Մասնագետները Տակլամական անապատում բացահայտել են իրար հաջորդող արտասովոր պատկերներ, որոնք ձգվում են 8 կմ երկարության վրա։

 

Այս հայտնագործություններն արդեն բուռն քննարկումների առիթ են հանդիսացել ոչ միայն մասնագիտական շրջանակներում։ Ոմանք կարծում են, որ դրանք ՉԹՕ-ների համար նախատեսված հատուկ ծածկագրեր են, մյուսներն էլ գտնում են, որ դրանք նիկելի հանքանյութի հսկայական պաշարներ են։
 

Google Earth-ը տարօրինակ պատկերներ է հայտնաբերել չինական անապատում (լուսանկարներ)