Google-ը ներկայացրել է Nexus-ի նորույթներն ու «ամենախելացի» Android-ը

10:40 • 30.10.12

Միացյալ Նահանգներին վրա հասած «Սենդի» փոթորկի պատճառով հետաձգելով իր նորույթների շնորհանդեսը՝ Google-ը, այնուամենայնիվ, դրանք կարողացել է հանրությանը ներկայացնել իր պաշտոնական բլոգում, հայտնում է НТВ-ն։

Բլոգում Google-ը պատմել է Android-ի հերթական տարբերակի և նոր սերնդի Nexus գաջեթների մասին։


Ըստ ընկերության՝ Android 4.2-ն այս շարքի «ամենապարզ և ամենախելացի տարբերակն է»։ Օպերացիոն համակարգը պահպանում է Photo Sphere-ի համայնապետկերային լուսանկարների ռեժիմը և Gesture Typing սիմվոլների մուտքագրման հեշտացված տարբերակը, իսկ կառավարման կոճակները տեղափոխվել են էկրանի մյուս կողմ։

 

Գլխավոր նորույթը դարձել է Google Nexus 4 սմարթֆոնը՝ թողարկված LG-ի կողմից, և Samsung-ի արտադրության Google Nexus 10 պլանշետը։ Գաջեթը կվաճառվի երկու տարբերակով՝ 8 և 16 գեգաբայթ հիշողությամբ, դրանց արժեքը կլինի համապատասխանաբար 299 և 349 դոլար։

 

Google-ը ներկայացրել է նաև 7 դյույմանոց պլանշետների հաջորդ սերունդը՝ Nexus 7-ը։ Նորույթի բնութագրից ոչինչ նշված չէ ընկերության բլոգում։  Այն կարժենա 249 դոլար։