Օմեգա-3-ի հավելումները բարելավում են նույնիսկ բացարձակապես առողջ մարդու հիշողությունը

01:00 • 30.10.12

Երիտասարդները կարող են զգալիորեն բարելավել իրենց հիշողությունը, եթե ավելացնեն օմեգա-3 ճարպաթթվի օգտագործումը, պնդում են Պիտսբուրգի համալսարանի ամերիկյան մասնագետները, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով Irish Health պարբերականին:
 

Օմեգա-3 ճարպաթթուն առկա է բազմաթիվ ձկնատեսակներում, ինչպես նաև բիոլոգիապես ակտիվ հավելումներում, նշում է պարբերականը:
 

Նախկինում օմեգա-3-ի ազդեցությունը, որպես կանոն, ստուգվում էր տարեց և նյարդաբանական խնդիրներով մարդկանց վրա:
Սակայն այս անգամ հետազոտությանը մասնակից են դարձել 18-25 տարեկան առողջ կամավորները: Նրանք 6 ամիս շարունակ ամեն օր օմեգա-3-ի պարունակությամբ բիլոգիապես ակտիվ հավելումներ են ստացել 6 ամիս:
 

Նախքան հավելումների ընդունումը կամավորներն անցել են թեսթեր են, ներառյալ արյան ստուգում և հիշողության թեսթավորում: Նրանց վիճակը հետազոտվել է հետազոտության ողջ ընթացքում, իսկ վերջնական փուլում ընդհանուր թեստավորում է իրականացվել:
 

Պարզվել է, որ կամավորների հիշողության վիճակը զգալիորեն բարելավվել է: Չնայած իրականում գիտնականները այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն նման դրական ազդեցություն ունենում հիշողության վրա:
 

 

Օմեգա-3-ի հավելումները բարելավում են նույնիսկ բացարձակապես առողջ մարդու հիշողությունը