Բամբուկից սմարթֆոն. իսկ ի՞նչ կա ներսում (լուսանկարներ)

01:30 • 31.10.12

«Աշխարհում առաջին բամբուկից սմարթֆոնի» արտադրողը ներկայացրել է սարքի վերջնական դիզայնը, ինչպես նաև բացահայտել է դրա տեխնիկական բնութագրերը և գինը: «Էկոլոգիապես մաքուր» սարքի արտադրության համար գումարների հավաքագրումը նախատեսվում է իրականացնել Kickstarter կայքի միջոցով, հաղորդում է VESTI.RU պարբերականը:
 

Բամբուկից սմարթֆոնը կունենա Samsung Exynos 4-ի Quad-Core պրոցեսոր 1,4 գիգահերց հաճախականությամբ: Սարքը մեկ գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գիգաբայթ ներկառուցված հիշողության կրիչ ունի: Կհամալրվի 4,5 դույմանոց էկրանով, 2050 մԱժ տարողությամբ մարտկոցով, 8 մեգապիքսել հիմնական խցիկով և 0,3 մեգապիկսել դիմային խցիկով:


Արտադրությունը սկսելու համար սարքի ստեղծողները պատրաստվում են գումար հավաքել «սոցիալական ներդրումների» հարթակով ` Kickstarter-ով: Այն օգտատերերին, որոնք նախագծին 500 ԱՄՆ դոլար կնվիրաբերեն, ընկերությունը հեռախոսը թողարկվելուց անմիջապես հետո սարքը կտրամադրի անվճար, այդ պարագայում զեղչը կկազմի 200 ԱՄՆ դոլար: Իսկ երբ մեկնարկի հեռախոսի վաճառքը, գինը կկազմի 700 ԱՄՆ դոլար: