Եվրոպայի հնագույն քաղաքի հետքեր է հայտնաբերվել Բուլղարիայում
Հնագետները Բուլղարիայի արևելքում հայտնաբերել են Եվրոպայի նախապատմական քացաքներից դեռևս հայտնի ամենահինը, հաղորդում է BBC-ն:
Բնակավայրը, որում քարե տներ էին և ամրոցի պատեր, ավելի քան 6 հազար տարի առաջ էր բնակեցված եղել:
Ամրոցը, ըստ գիտնականների, կառուցվել էր աղի պահուստները պաշտպանելու համար, քանի որ աղը այդ ժամանակ շատ բարձր էր գնահատվում որպես մսի կոնսերվացման միջոց:
Այս գտածոն նաև կօգնի բացատրել ավելի վաղ նույն այս վայրում ոսկյա սպասքով և պարագաներով գանձերի հայտնաբերումը, քանի որ մինչ այդ հասկանալի չէր, թե ինչպես կարող էին այդտեղի բնակիչները նման հարստության տեր լինել:










