Google-ը նոր դուդլով է նշել Հելոուինը

12:56 • 31.10.12

Ամերիկյան հանրահայտ Google ընկերությունը ևս միացել է Հելոուինի տոնակատարություններին՝ google.com-ի գլխավոր էջում տեղադրելով առեղծվածային, մռայլ տներով, դդումներով, կմախքով, սարդով և նույնիսկ 13 թվանշանով դուդլ, հայտնում է РИА-Новости-ն։

 

Տների դռներից յուրաքանչյուրի վրա մկնիկը սեղմելու դեպքում դրանցից հրեշներ են դուրս գալիս, որոնք նաև շարժվում են։ Անիմացիոն այս պատկերատիպը զուգակցվում է ձայնային էֆեկտներով։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ը պատկերատիպով է նշում այս տոնը։ Օրինակ՝ անցյալ տարի մի դուդլ էր տեղադրվել, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես են Google-ի աշխատակիցները հսկայական դդումներով պատրաստում ընկերության պատկերատիպը։