Ռուսաստանցիների ավելի քան 20%-ը մտածում է երկրից հեռանալու մասին
Ռուսաստանցիների 22%-ը մտածում են Ռուսաստանից այլ երկիր մշտական բնակության մեկնելու մասին, միևնույն ժամանակ հարցվածների 9%-ը այդ մասին մտածում է շատ հաճախ կամ մշտապես, այս մասին են վկայում հարցման արդյունքները, որը երեքշաբթի հրապարակել է Յ. Լևադայի վերլուծական կենտրոնը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Չորս տարի առաջ, 2008թ. հուլիսին, նույն «Լեվադա-կենտրոնի» տվյալներով, Ռուսաստանից մեկնելու մասին մտածում էր ռուսաստանցիների 17%-ը:
Միևնույն ժամանակ, նույն հարցման տվյալների համաձայն, ավելի հաճախ արտագաղթի մասին մտածում են տղամարդիկ ( 27%-ը` կանանց 18%-ի դիմաց), երիտասարդները (41% -ը 18 – 24 տարեկան հասակում) և մոսկվացիները (մոտ 25%-ը):
Բացի այդ, ռուսաստանցիների 33%-ը «շատ հպարտ են» նրանով, որ ՌԴ քաղաքացի են, ևս 45%-ը նշել է, որ «կարծես թե» հպարտ են դրանով:
Հարցումը անցկացվել է սեպտեմբերի 21-24-ը համառուսաստանյան ներկայացուցչական ընտրանքով ՌԴ 45 ռեգիոնների 130 բնակավայրերում քաղաքային և գյուղական բնակչության շրջանում հարցվել է 1601 մարդ՝ 18-ից բարձր տարիքի։
Տվյալ ուսումնասիրության վիճակագրական սխալմունքը չի գերազանցում 3,4%-ը:










