Նիդեռլանդներում կհայտնվեն «խելացի ճանապարհներ»

17:30 • 31.10.12

Աշխարհում առաջին «խելացի ճանապարհները» կհայտնվեն Նիդեռլանդներում, 2013թ. կեսին, հայտնում է Лента-ն։


Ինչպես տեղեկացնում է Wired ամսագիրը, մայրուղիները կզինվեն ինտերակտիվ լուսավորությամբ և եղանակային պայմանների մասին տեղեկացնող սարքով։


Smart Highway («Խելացի մայրուղի») նախագիծը մշակել է դիզայներ Դաան Ռոոզեգարդեն՝ Heijmans ընկերության աջակցությամբ։


Ճանապարհային գծանշումները կարվեն հատուկ փոշով, որն ունակ է գիշերը 10 ժամ լուսավորել ճանապարհը։ Բացասական ջերմաստիճանի դեպքում ճանապարհին կհայտնվեն հատուկ ներկով նկարված, հնարավոր մերկասառույցի մասին նախազգուշացնող ձյան փաթիլներ։

 

Փորձնական նպատակով ծածկույթի առաջին մի քանի հարյուր մետրը կհայտնվի Բրաբանտում։ Հետագայում «խելացի ճանապարհները» նաև «կլիցքավորեն» էլեկտրամոբիլների մարտկոցները։ 

Նիդեռլանդներում կհայտնվեն «խելացի ճանապարհներ»