Չինաստանը 5-րդ սերնդի նոր կործանիչ է փորձարկել
Հինգերորդ սերնդի չինական նոր կործանիչը՝ «Ցզյան-31»-ը (J-31), բարեհաջող ավարտել է իր առաջին փորձնական թռիչքը Լյաոնին նահանգում, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով բրիտանական աղբյուրներին։
Չինական լրատվամիջոցներն ընդգծում են, որ այսօր ՉԺՀ-ն ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է, որն արտադրում է հինգերորդ սերնդի կործանիչների միանգամից 2 տեսակ՝ J-20 և J-31։
Դատելով համացանցում տարածված լուսանկարներից՝ մասնագետները նշում են, որ J-31-ը միջին չափի և 2 շարժիչով համալրված դասական ռազմական կործանիչ է։ Դրա երկարությունը 16-17 մ է, իսկ թևերի բացվածքը՝ 10 մ։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Չինաստանը նոր կործանիչներ է փորձարկում Ճապոնիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։










