Facebook –ում կարող են հեռախոսահամարներ կորզել. պաշտպանությունում «ճեղքվածք» կա

00:51 • 01.11.12

Facebook –ում նոր խոցելիություն է հայտնաբերվել, որը հնարավորություն է տալիս օգտատերերի անվանացանկ կազմել սոցիալական ցանցում նշված հեռախոսահամարներով, հաղորդում է CyberSecurity պարբերականը` հղում կատարելով eScan ընկերության տվյալներին:
 

Խոցելիությունը հայտնաբերվել է սոցիալական ցանցի որոնման ֆունկցիայում: Բանը նրանում է, որ Facebook-ի մոբայլ տարբերակը որոնման գործողությունների քանակը չի սահմանափակում, և պարտադիր հեռախոսահամարի ներմուծում է պահանջում սոցիալական ցանցի որոշ հավելվածների միացման համար:
 

Միևնույն ժամանակ, գաղտնիության ստանդարտ կարգավորմամբ «ով կարող է ինձ գտնել հեռախոսահամարով» ընտրված է «Բոլորը»: Այսպիսով, նույնիսկ եթե համարը հաշվում չի երևում, օգտատիրոջը որոնմամբ կարելի է գտնել:
 

Այսօր, օգտագործելով միայն այն տեղեկությունները, որոնք կամավոր հրապարակում են իրենք օգտատերերը, կարելի է կարճ ժամանակում և բավականին շատ բան իմանալ կոնկրետ մարդու մասին, զգուշացնում են փորձագետները: Հետագայում հիմնվելով այդ տեղեկությունների վրա՝ չարագործները կարող են դիմել խարդախությունների: