Հարավային Կորեայի կենդանաբանական այգում «Կոշիկ» անունով փիղը սկսել է խոսել (տեսանյութ)
Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող փիղը գիտնականներին զարմացրել է իր լեզվական ունակություններով, հաղորդում է Current Biology ամսագիրը:
«Կոշիկ» անունով ասիական փիղը սովորել է արտաբերել իրեն համար հոգ տանող մարդկանց խոսքերը, և ասում է` "annyong" - («բարև»), "anja" («նստիր»), "aniya" («ոչ»), "nuo" («պարկիր»), և "choah" («լավ») բառերը:
Վիեննայի համալսարանի գիտնականները կարծում են, որ փիղը չի հասկանում իր արտաբերած բառերը:
Սակայն այն փաստը, որ փիղը կարող է արտաբերել մարդկային խոսքը, շատ կարևոր է լեզուների պատմության ուսումնասիրման, ինչպես նաև մարդու և կենդանիների ձայնային ապարատի էվոլյուցիան հասկանալու համար, հայտնել են գիտնականները:










