Rolls-Royce-ը ներկայացրել է 2013թ. մոդելային տարվա Ghost-ը (լուսանկարներ)

08:20 • 01.11.12

Rolls-Royce-ը ներկայացրել է այն փոփոխությունները, որը կստանա Ghost սեդանը 2013թ. նախապատրաստական շրջանում: Փոփոխությունները, սակայն, այդքան էլ ծավալուն չեն և հիմնականում վերաբերվում են փոքր դետալներին, հաղորդում է vesti.ru-ն:
 

Առաջինը, ինչի մասին նշում է Rolls-Royce-ը, դա մուլտիմեդիայի համակարգի թարմացումն է: Այժմ այն համալրվում է ավելի ժամանակակից և կատարելագործված ձայնային ուժեղացուցիչներով և ակուստիկայի ընդլայնված սանդղակով, որը ներադում է տանիքում տեղադրված ձայնասյուները: Դրանց խնդիրը ետին ուղևորների համար առավել մաքուր և որակյալ ձայնային պատկերի ձևավորումն է:
 

Բացի այդ, ընդյալնվել է ներքին հարդարման համար օգտագործվող նյութերի ցանկը: Այժմ հասու են կաշվի և բնական փայտի նոր տեսակներ:
 

Կլինեն նաև նոր անվահեծեր, ինչպես նաև առաջին անգամ կիրառվել է Access Comfort համալրումը, որը թույլ է տալիս, Rolls-Royce Ghost-ից օգտվողի ձեռքեր զբաղված լինելու դեպքում բեռնախցիկը բացել պարզապես ոտքով հետևի բամպերի տակով անցկացնելով:
 

Rolls-Royce Ghost-ը համալրված է V-աձև 12 գլանային տուրբինացված շարժիչով՝ 570 ձիաուժ հզորությամբ, 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և պնևմատիկ կախոցներով: