Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը աշխարհի վերջի նախադրյալներ չի տեսնում

01:30 • 02.11.12

ՌԴ-ի հիդրոմետկենտրոնը չի փաստել որևէ երևույթ, որը կվկայեր աշխարհի վերջի մասին, հայտարարել է Ռուսաստանի ջրօդերևութաբանական կենտրոնի տնօրեն Ռոման Վիլֆանդը, հաղորդում է BBC-ն:
 

«ՌԴ հիդրոմետկենտրոնը աշխարհի վերջ չի կանխատեսում, իսկ օրվա լուսավոր ժամերի կրճատում կլինի: Մինչև դեկտեմբերի 22-ը ամեն օր աստղագիտական օրվա լուսավոր հատվածը կկրճատվի: Դեկտեմբերի 22-23-ին այն ընդհամենը 7 ժամ կլինի, դա շատ քիչ է: Սակայն աշխարհի վերջի հետ կապված երևույթներ չկան», - հայտարարել է Վիլֆանդը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում:
 

Հին մայաների օրացույցերից մեկի հիման վրա կատարվող կանխատեսումներից պնդում կա, թե աշխարհի վերջը պետք է վրա հասնի 2012թ. դեկտեմբերի 21-ին, ձմեռային արևադարձի օրը:
 

Reuters գործակալության պատվերով իրականացված հարցման արդյունքները վկայում են, որ մոլորակի բնակչության 10%-ը հավատում է, որ աշխարհի վերջը կլինի հենց 2012թ. դեկտեմբերին: Այս հետաքրքրությունից մղված բազմաթիվ հարցումներ են ուղղվում տարբեր ոլորտի գիտնականերին, որոնք հիմնականում պատասխանում են, որ այդ կանխատեսումը գիտական հիմնավորում չունի:
 

 

Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը աշխարհի վերջի նախադրյալներ չի տեսնում