Apple-ը 1-ին անգամ դարձել է 2-րդը՝ վաճառքի ցուցանիշերով. սկսվել է iPad Mini-ի վաճառքը 34 երկրում
Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր iPad Mini-ի պաշտոնական վաճառքն աշխարհի 34 երկրում, հայտնում է Газета-ն: Այս ապրանքի պահանջարկը 2-2,5 անգամ զիջում է Apple-ի այլ ապրանքների պահանջարկին. խանութներում ավանդական հերթեր չկան:
Առաջին անգամ Apple-ը երկրորդն է մրցակցային պայքարում:
ԱՄՆ-ից բացի, iPad Mini-ն վաճառքում է հայտնվել ևս 33 երկրում՝ Ավստրալիայում, Բուլղարիայում, Կանադայում, Լիխտենշտեյնում, Հունգարիայում, Իտալիայում, Կորեայում, Սինգապուրում, Շվեյցարիայում և այլն:
Գնորդները հայտերը կարող էին ներկայացնել հոկտեմբերի 26-ից: Սարքի գինը սկսվում է 329 ԱՄՆ դոլարից:
iPad Mini-ն առաջին սկզբունքայնորեն նոր սարքերից է, որը թողարկվել է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի մահից հետո:
iPad Mini-ի վաճառքը նաև ամենազանգվածայինն է. iPhone 5-ի առաջին պաշտոնական վաճառքները սկսվել էին 9 երկրում:
Piper Jaffray-ի գնահատականով՝ Apple-ը կարող է 1-1,5 մլն iPad Mini վաճառել առաջին շաբաթ-կիրակի օրերին: Համեմատության համար iPhone 5-ն առաջին ուիքենդին վաճառվել է 5 մլն օրինակով:
Ի դեպ, Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 11 տոկոսով:










