Facebook-ի վիճակագրությունը՝ ըստ երկրների. օգտատերերի թվով Հայաստանը 115-րդն է

13:14 • 02.11.12

Social Bakers կայքը ներկայացրել է հանրահայտ ամերիկյան Facebook սոցկայքի վիճակագրական տվյալները՝ ըստ աշխարհի տարբեր երկրների, ինչի արդյունքում հայտնի են դարձել այն երկրները, որոնք առաջատարն են ֆեյսբուքյան օգտատերերի քանակով։

 

Օգտատերերի թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որի բնակչության 54.01 %-ը՝ 167 554 700 մարդ, օգտվում է այս կայքից։ Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան՝ 30.17 % ցուցանիշով (60 665 740)։
 

Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը. այս երկրում 60 545 100 մլն մարդ է գրանցված Facebook-ում, ինչը կազմում է Հնդկաստանի բնակչության 5.16% -ը։

 

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարն այստեղ Թուրքիան է՝ 40.38 % կամ 31 415 080 օգտատեր ցուցանիշով։ Ի դեպ, այս երկիրը ֆեյսբուքյան օգտատերերի թվով գտնվում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։

 

Թուրքիային է հաջորդում Ռուսաստանը, որը գտնվում է 30-րդ հորիզոնականում՝ 5.13 % ցուցանիշով կամ 7 148 320 օգտատերով։

Տարածաշրջանում օգտատերերի ակտիվության հարցում 3-րդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 10.82% ցուցանիշով կամ 898 140 օգտատերով։ Այն զբաղեցնում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 84-րդ հորիզոնականը։

 

Վրաստանը 87-րդ հորիզոնականում է՝ 18.76 % ցուցանիշ կամ 862 940 օգտատեր, իսկ Հայաստանը՝ 115-րդ՝  345 140 օգտատեր ցուցանիշով, ինչը կազմում է երկրի բնակչության 11.63%-ը։

 

Երկրների ամբողջական ցանկին կարող եք ցանոթանալ այստեղ.