Facebook-ի 1 մլն-ից ավելի էջեր մատչելի էին դարձել առանց գաղտնաբառի

22:27 • 02.11.12

Facebook-ը շտկել է խափանումը, որի միջոցով որոշ էջեր այդ սոցկայքում հնարավոր էր մտնել առանց գաղտնաբառի, հայտնում է BBC-ն:


Այս բացի մասին հայտնի է դարձել Hacker News կայքից: Ըստ աղբյուրի՝ խոսքը 1,32 մլն ֆեյսբուքյան էջերի մասին է եղել: Նույն խնդրի պատճառով նաև մատչելի են դարձել օգտատերերի էլեկտրոնային հասցեները: Վտանգված էջերի մեծ մասը ռուսական և չինական են եղել:


Facebook-ը խոստացել է հետագայում ապահովել արդեն վտանգված էջերի անվտանգությունը: