Intel-ը 48 միջուկանի պրոցեսոր է նախագծում մոբայլ սարքերի համար

08:15 • 02.11.12

Intel-ի գիտնականները աշխատում են 48 միջուկ ունեցող միկրոպրոցեսորի ստեղծման վրա, որը նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների մեջ տեղադրվելու համար, հաղորդում է Вести.Ru-ն:
 

Նման պրոցեսորը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել կոմպակտ սարքերի համակարգման հզորությունները` միևնույն ժամանակ նվազեցնելով էներգոսպառումը: Սակայն արդյունքը այդքան էլ շուտ չի ստացվի, ստեղծման համար կարող է պահանջվել 5-10 տարի, նշել է Intel-ի ներկայացուցիչ Էնրիկ Էրերոն:


Էրերոյի խոսքով, ներկայում մեկ միջուկով պրոցեսորները հերթականությամբ լուծում են մեկ խնդիրը՝ անցնելով մյուսին, իսկ եթե այն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, ապա բավականին շատ էներգիա է ծախսում: Իսկ բազմամիջուկ պրոցեսորը կկարողանա խնդիրը բաժանել միջուկների միջև, միաժամանակ մի քանի ռեսուրսատար հավելված սպասարկելով:
 

Intel-ի կանխատեսմամբ, առաջին 48-միջուկանի պրոցեսորները հասանելի կլինեն 5-10 տարի անց: