«Արական», «իգական» և «այլ». Google-ը ճանաչել է 3-րդ սեռը

18:23 • 02.11.12

Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի՝ Google-ի էլեկտրոնային փոստը՝ Gmail-ը, ճանաչում է 3-րդ սեռը, հայտնում է news.silobreaker.com-ը:


Երրորդ սեռի համար առաջարկվում է «այլ» (other) տարբերակը՝ «արական» և «իգական» ընդունված տարբերակներից բացի:


Այսօրվանից Gmail-ն իր լուրերի նոր բաժանորդներին կառաջարկի «արական», «իգական» և «այլ» տարբերակների ընտրություն՝ իրենց սեռը նշելու հարցում: