Ford GT-ն արագության աշխարհի նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Ինժեներական մտքի հերթական հրաշքը թարմացրել է մեկ մղոն տարածության վրա ընդհանոր օգտագործան ճանապարհներին շահագործվելու թոյլտվություն ունեցող ավտոմեքենաների համար արագության ռեկորդը: Խելահեղ հզորության «ներարկում» ստացած Ford GT-ն մեկ մղոն տարածության վրա հասել է 455,82 կմ/ժ արագության, հաղորդում է Wolrdcarfans պարբերականը:
Փորձարկումը անցել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի շատլների համար նախատեսված վազքուղու վրա:
Ռեկորդակիր ավտոմեքենան ստեղծել են Performance Power Racing ընկերության մասնագետները: Բացի շարժիչի երկու տուրբոներմղիչներից, մեքենայի կոնստրուկցիայում լայնորեն օգտագործվել է «տիեզերական ալյումինը»` հատուկ գերթեթև և անհավանական ամուր համաձուլվածք, որը ստեղծվել է Pratt & Whitney ընկերության հետ համագործակցության արդյունքում:
Կատարելագործված ավտոմեքենան 1700 ձիաուժ հզորություն է ապահովում, և 1609մ դիստանցիայի վերջում Tag Heuer ընկերության ճշգրիտ սարքերը փաստել են 283,232 մղոն/ժամ (455,82 կմ/ժ) արագությունը:










