Հաքերական խմբավորումը Ռուսաստանի կառավարությանը պատերազմ է հայտարարել
Հաքերներն իրենց գործողությունն անվանել են Project BlackStar և հայտարարել, որ այն ուղղված է ռուսական կառավարության դեմ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կարատերով CNews-ին:
Խմբի հայտարարությունը հրապարակվել է pastebin.com պորտալում, որը նախկինում ևս օգտագործվում էր հաքերների գործունեության արդյունքների մասին տեղեկություններ տարածելու համար: Այդտեղ նաև տեղադրվել են գողացված տվյալների հղումները:
GhostShell-ը իր արարքը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը «շատ երկար է կեղեքող պետություն եղել» և թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ նրա քաղաքացիները «ստիպված են ապրել մնացյալ աշխարհից մեկուսացման մեջ»:
Հայտարարության մեջ նշվում է, որ «չնայած երկիրը ծանր ժամանակներ է ապրում և քաղաքացիներից շատերը քաղցած են, ռուսական կառավարությունը միջոցներ է գտնում լրտեսներին ֆինանսավորելու համար», և հիշատակվում է ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնային սարքերի անօրինական ներկրման հետ կապված քրեական գործը:
Հրապարակված տեղեկությունների մեջ տվյալների բազաներ են և ֆայլերի ցանկեր, որոնք փակ տեղեկությունների կարգով առկա էին կոտրված կայքերում, ինչպես նաև մեծ քանակի էլեկտրոնային հասցեներ, այդ թվում լոգիններով և գաղտնաբառերով:










