Եղունգները կրծող մարդիկ հոգեկան խանգարում ունեցողների ռիսկային խմբում են հայտնվել

00:43 • 03.11.12

Եղունգները կրծելու սովորությունը կարելի է հավասարեցնել օբսենսիվ-հարկադրական խանգարմանը, հաղորդում է meddaily.ru-ն:
 

Պաթոլոգիկ սովորույթների ցանկում նաև ներառվել են մերթ-մերթ կսմթելը, ծամերը մատի վրա հավաքելը և տրիխոտիլլոմանիան (մազային ծածկույթի ուղղումը գլխի կամ սեփական մարմնի այլ հատվածներում):
 

Օբսենսիվ-հարկադրական խանգարումը մի սևեռուն վիճակ է: Այն կարող է լինել քրոնիկ, զարգացող կամ միջադեպային:

Մարդու մոտ սևեռուն, խանգարող կամ վախեցնող մտքեր են հայտնվում: Դրանք օբսեսիաներ են: Որպեսզի մարդը դրանցից ձերբազատվի, նա սկսում է անընդհատ ինքնամոռաց և ձանձրալի գործողություններ կատարել:
 

Հոգեբույժ Ռոբերտ Կապլանը կարծում է, որ նույնիսկ, անմեղ թվացող սովորույթներ, ինչպես, օրինակ, եղունգի կծոտումը, կարող են իրական հոգեկան խանգարման նշան լինել: Մասնավորապես, օրինակ տրիխոտիլլոմանիան առնչվում է 8-14% կանանց և մի փոքր ավելի քիչ տղամարդկանց: Այն հանդիպում է ինչպես պատանիների այնպես էլ մեծահասակների շրջանում:
 

 

Եղունգները կրծող մարդիկ հոգեկան խանգարում ունեցողների ռիսկային խմբում են հայտնվել