Curiosity մարսագնացը Մարսի մթնոլորտում մեթան չի հայտնաբերել

15:33 • 03.11.12

Curiosity մարսագնացն առաջին անգամ վերլուծության է ենթարկել Մարսի մթնոլորտը։ Ինչպես հայտնում է newsru.com-ը, այս մասին հշավետվություն է ներկայացրել ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան։

 

Կարմիր մոլորակի մթնոլորտում մեթան չի հայտնաբերվել, որը կապացուցեր, որ այս մոլորակում երբևէ մանրէաբանական կյանք է գոյություն ունեցել։

 

 

 

Ժամանակակից մարսիական մթնոլորտը մոտ 100 անգամ նոսրացած է երկրայինից, սակայն գիտնականները գտնում են, որ հին ժամանակներում այն ավելի հագեցած է եղել, ինչն էլ ապահովել է մոլորակի վրա առավել փափուկ կլիմա։

 

Մթնոլորտի մասին տվյալները, որոնք հավաքվել են SAM (Sample Analysis at Mars) սարքի օգնությամբ, կօգնեն գիտնականներին գտնել պատճառը, թե ինչու է Կարմիր մոլորակը կորցրել իր երբեմնի հագեցած մթնոլորտը։

 

Մարսագնացը Մարսի մակերևույթին վայրէջք էր կատարել օգոստոսի 6-ին։