Nissan-ը ներկայացրել է թարմացված GT-R սուպերմեքենան (լուսանկարներ)

08:15 • 03.11.12

Nissan-ը ներկայացրել է այն թարմացումները, որոնք կատարվել են սպորտային GT-R սուպերմեքենայի վրա 2013թ. մոդելային տարվան ընդառաջ:
 

Դրանք հիմնականում ուղղված են կուպեի կառավարելիության բարելավմանը և բարձր արագության պայմաններում կայունության բարձրացմանը, հաղորդում է vesti.ru-ն:
 

Nissan-ում GT-R-ի Նյուրբորգրինգի վազքուղում մի շարք փորձարկումներից հետո որոշում է կայացվել սուպերմեքենայի կախոցների կատարելագործման մասին:


Նոր GT-R-ը կատարելագործված դիմացի մեղմիչներ է ստացել, նաև այլ տիպի զսպանակներ և ուժեղացված ուղղահայաց կայունացման կարգավորիչ: Բացի այդ, որոշ հավելյալ փոփոխություններ են կատարվել լարված ոլորանների վրա սուպերմեքենան ավելի կայուն դարձնելու համար: Նույն նպատակով ուժեղացվել է մեքենայի կոնստրուկցիան:
 

Մեքենայի ուժային ագրեգատի հզորացման վերաբերյալ դեռ չի հաղորդվում, սակայն նշվում է , որ 3.8 լիտրանոց տուրբոշարժիչը նոր ներմղիչներ է ստացել և կատարելագործվել են տուրբինները: Ընկերությունը նշում է, որ այդ փոփոխությունները պետք է նվազեցնեն շփման հետևանքով հզորության կորուստը, բարելավեն ուժային ագրեգատի արձագանքը գազի ոտնակի սեղմմանը և առավել էլաստիկ դարձնեն այն:

Մեքենայի ճապոնական պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 19-ին, իսկ եվրոպական շուկայում վաճառքները կսկսվեն անմիջապես Նոր տարվա տոնակատարություններից հետո:
 

Nissan-ը ներկայացրել է թարմացված GT-R սուպերմեքենան (լուսանկարներ)