Porsche-ն McLaren MP4-12C-ին մրցակից նոր սուպերմեքենա է ստեղծում (լուսանկարներ)

21:30 • 03.11.12

Porsche ընկերության գործադիր տնօրեն Մաթիաս Մյուլերը հավանություն է տվել կենտրոնադիր շարժիչով սուպերմեքենայի նախագծին, որն արժանի մրցակից կլինի Ferrari 458 Italia և McLaren MP4-12C սուպերմեքենաներին, հաղորդում է Auto Express պարբերականը:


Սպասվում
է, որ նոր սուպերմեքենան կլրացնի 911 GT2 RS կուպեի և 918 Spyder հիբրիդի միջև բացը: Վերջինից` կենտրոնադիր շարժիչով և էլեկտրական շարժիչներով սպորտային հիբրիդից նորույթը կստանա 4,6 լիտր ծավալով բենզինային V8-ը, որն ավելի քան 580 ձիաուժ հզորություն կունենա: Կանգնած վիճակից մինչև 100կմ/ժ արագության մեքենան կհասնի մոտ 3 վայրկյանում:


Գերմանացիները
դեռ չեն հայտնում, թե ինչ անուն կունենա մեքենան, սակայն, նախնական տեղեկություններով, նրա համար պահված է 961 ինդեքսը:


Porsche-
ի պատմության մեջ 961 ինդեքսով մեքենա եղել է: Դա Porsche 959 սուպերմեքենայի մրցարշավային տարբերակն էր, որն արտադրվել էր եզակի օրինակով և մասնակցել էր միայն 3 մրցարշավի` Լե Մանի 24-ժամյա մրցարշավին 1986 և 1987թթ., ինչպես նաև ամերիկյան Camel GT Championship –ի վերջնական փուլին` 1986թ. սեզոնում:


Porsche 961
մոտավոր գինը ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար կլինի:

  

Porsche-ն McLaren MP4-12C-ին մրցակից նոր սուպերմեքենա է ստեղծում (լուսանկարներ)