Սմարթֆոնները նպաստում են պատանիների սեռական հաջողությանը. սոցիոլոգներ
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի սոցիոլոգները եկել են այն եզրահանգման, որ սմարթֆոն ունեցող պատանիները ավելի քան 200%-ով ավելի շատ են սեքսով զբաղվում, քան սովորական հեռախոս ունեցող նրանց հասակակիցները, հաղորդում է NEWSru.com-ը:
Հետազոտական խմբի հավաքած տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացվել են Առողջապահության ամերիկյան ասոցիացիայի տարեկան համաժողովին, սմարթֆոն ունեցողները առավել բարձր սեռական ակտիվություն են ցուցաբերում և ավելի հաճախ են զույգ գտնում համացանցի միջոցով, քան նրանց հասակակիցները, որոնք զրկված են սմարթֆոնից:
Հարցմանը մասնակցել են Լոս Անջելեսից և շրջակայքից 1840 բարձր դասարանցիներ: Հարցվածների 5%-ն ասել է, որ համացանցի միջոցով է սեռական զույգ գտնում, իսկ 17%-ը խոստովանել է, որ փորձում է այդպես անել:
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները կարծում են, որ սմարթֆոնի առկայությունը պատանուն առավել հնարամիտ չի դարձնում, սակայն նրան առավել շատ հնարավորություններ է տալիս արկածախնդրության համար և որոնման լավ գործիք է հանդիսանում:
Համաժողովի մասնակից գիտնականներից մեկը հայտարարել է, որ սեռական դաստիարակման ծրագրում պետք է ներառել համացանցային ծանոթությունների վտանգավորության և նոր տեխնոլոգիաների նպատակային կիրառման մասին բաժիններ:










