Մեքսիկական iFone-ը դատական հաղթանակ է տարել ամերիկյան iPhone-ի նկատմամբ
iFone անունով հեռահաղորդակցության մեքսիկական ընկերությունը հաղթանակ է տարել ամերիկյան Apple-ի iPhone ապրանքանիշի հետ դատական քաշքշուկում, հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով՝ iFone-ի հաղորդագրությունը:
Այս դատական գործը, որով ապրանքանիշի անվան պաշտպանվածության պահանջ էր ներկայացվում, սկսվել էր 2009-ին: Apple-ին դատի էր տվել մեքսիկական ընկերությունը:
Apple-ն իր iPhone-ը Մեքսիկայում ներկայացրել էր 2007-ին: Դրանից 4 տարի առաջ մեքսիկական ընկերությունը գրանցվել էր iFone անվանումով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Apple-ն արդեն 3-րդ անգամ է պարտվում դատարանում, իսկ իրավական ճշմարտությունը ի հայտ է գալիս»: Milenio հանդեսին տված հարցազրույցում iFone-ի իրավաբան Էդուարդո Գալյարտը ասել է, որ Apple-ը ստիպված կլինի փոխհատուցում վճարել իրենց:
Փոխհատուցման չափն առայժմ որոշված չէ, սակայն ըստ իրավաբանի՝ դա կազմելու է իրավունք խախտած կողմի վաճառքի եկամուտների 40 տոկոսը: Apple-ն առայժմ չի արձագանքել:










