ԱՄՆ ընտրություններին ընդառաջ Twitter-ը քաղաքական ակտիվության քարտեզ է թողարկել

11:26 • 04.11.12

ԱՄՆ ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են նոյեմբերի 6-ին, Twitter կայքը թողարկել է օգտատերերի քաղաքական ակտիվության քարտեզ, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։


Քարտեզը ներկայացնում է, թե նախագահի թեկնածուների պաշտոնական էջերից ում գրառումներն են ամենաշատ և ամենաքիչ հայտնի այս կամ այն նահանգում։


Նահանգի գունավորման ինտենսիվությունը ցույց է տալիս թեկնածուների հաղորդագրությունների քննարկման հաճախականությունը։ Քարտեզում միացված է որոնման բաժինը, որը թույլ է տալիս հասկանալ, թե որ նահանգի բնակիչները ինչ հարցերով են հետաքրքրվում ամենից շատ։


Ըստ Twitter-ի հաշվարկների՝ ամենահայտնի գրառումը է եղել դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամայի հետևյալ գրառումը՝ «Ոչ մի ընտանիք չպետք է համալսարան ընդունվելու նամակը մի կողմ դնի գումար չունենալու պատճառով»։ Ամենահաճախ մեջբերվող հաղորդագրությունը հանրապետական Միթ Ռոմնիի արտահայտությունն է սեպտեմբերի 11-ի վերաբերյալ։


Նշենք, որ նախօրեին Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը դիմել էր ամերիկացի քրիստոնյաներին՝ հայտարարությամբ, որ Բարաք Օբաման «իրական վտանգ» է հանդիսանում նրանց կրոնական ազատության համար։
 

ԱՄՆ ընտրություններին ընդառաջ Twitter-ը քաղաքական ակտիվության քարտեզ է թողարկել