Իրանը պնդում է, որ անձայն և ուղղահայց թռչող անօդաչու սարք է ստեղծել

15:25 • 04.11.12

Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իրանում տեղական արտադրության ուղղահայաց թռչող անօդաչու սարք է ստեղծվել, որն ունակ է «կախվել» օդում, հայտնում է Associated Press-ը:

 

Այս մասին հայտնել են մի քանի թերթեր, այդ թվում՝ պահպանողականների Resalat-ը: Ըստ վերջինիս՝ խոսքը ուղղահայաց թռչող և ուղղահայաց վայրէջք կատարող սարքի մասին է, որը կցուցադրվի հաջորդ տարվա փետրվարին:

 

Թերթը մեջբերել է նաև այդ նախագծի ղեկավար Աբբաս Ջամին, որն ասել է, թե սարքը նաև անձայն է թռչում:

 

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, թե իր տասնյակ անօդաչու թռչող սարքեր աննկատ մուտք են գործել իսրայելական ռազմաբազաների տարածք և լուսանկարներ արել:

 

Աղբյուրը նշում է, որ Իրանը հաճախ է պնդում, թե կարևոր հայտնագործություններ է արել ռազմատեխնիկայի ասպարեզում:

 

Իրանական Press TV-ի պնդմամբ՝ սա աշխարհում առաջին նման սարքն է:
 

Իրանը պնդում է, որ անձայն և ուղղահայց թռչող անօդաչու սարք է ստեղծել