Մարմնին երջանկություն և դեպրեսիա բերող դիրքերը՝ ըստ ամերիկացի գիտնականների
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ մարմնի դիրքը կապված է տրամադրության հետ, հայտնում է Daily Mail-ը:
Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի հետազոտությամբ պարզվել է, որ ձիգ, ուղիղ նստելու կամ կանգնելու դեպքում տրամադրությունը բարձրանում է:
Իսկ այն մարդիկ, ովքեր կռացած են ման գալիս, ավելի շատ են ենթակա դեպրեսիայի: Ըստ գիտնականների՝ ոչ ձիգ վիճակում մարմինը շարունակում է իր մեջ պահել դեպրեսիվ էներգետիկան:
Իսկ առհասարակ մարմնի դիրքը փոխելով՝ կարելի է փոխել տրամադրությունը: Ըստ հետազոտությանը մասնակցած պրոֆեսոր Էրիկ Փեփերի՝ մարմնի դիրքը փոփոխելու դեպքում դեպրեսիայի ենթարկվելու հավանականությունը քչանում է:
Նույն համալսարանի նախորդ ուսումնասիրության համաձայն՝ առհասարակ շարժողականությունն ու ֆիզիկական վարժությունները երջանկություն են բերում:
Այս գիտնականները պնդում են, որ մեր կյանք ավելի տարատեսակ շարժումներ ներմուծելով՝ մենք կբարելավենք կյանքի որակը:
Գիտնականները նման եզրահանգումների են եկել՝ ուսումնասիրելով իրենց իսկ 110 ուսանողների:










