Ճապոնացին 123 մլն դոլարով աճուրդի է հանել Երկիր մոլորակը

01:05 • 05.11.12

Հնարահայտ eBay և նմանատիպ այլ աճուրդներում հաճախակի կարելի է հանդիպել վաճառքի հանված շատ տարօրինակ և երևակայությունից դուրս նմուշներ, ինչպիսիք են օրինակ կուսությունը կամ սեփական հոգին, գրում է Oddity Central-ը։

 

Սակայն այն, ինչ վաճառքի է հանել ճապոնացի երիտասարդը, երբևէ նախկինում չի առաջարկվել ոչ ոքի կողմից։ Հնարամիտ ճապոնացին 123 մլն դոլարով առաջարկում է ձեռք բերել Երկիր մոլորակը։

 

Թեև սա կարող է կատակի պես հնչել, սակայն ճապոնացին պնդում է, որ Աստծո կողմից ուղարկված առևտրականն իրեն երազում հրամայել է վաճառել մոլորակը։ Համացանցում զետեղած իր հայտարարության մեջ տղամարդը նաև նշել է, որ «գնված ապրանքը ետ չի ընդունվում»։
 

Ճապոնացին 123 մլն դոլարով աճուրդի է հանել Երկիր մոլորակը