Նորաձևության վերջին ճիչը. բացառիկ սմարթֆոններ գրանիտից ու մարմարից (լուսանկարներ)
Մոռացե'ք ոսկեպատ կամ ադամանդներով ու թանկարժեք Swarovski բյուրեղներով զարդարված շքեղ սմարթֆոնների մասին. այս ոլորտում նորաձևության վերջին ճիչն են համարվում մարմարից ու գրանիտից ստեղծված սմարթֆոնները։ Բացառիկ գաջեթները պատրաստվել են Կանադայում՝ Mobiado ընկերության մասնագետների կողմից, հայտնում է РБК-ն։
Grand Touch Executive կոչվող հեռախոսների հետին պանելն ու կոճակները պատրաստված են սապֆիրի ապակուց։
Իսկ ինչ վերաբերում է դրա տեխնոլոգիական բնութագրին, ապա այն համալրված է 5 մեգապիքսելաց տեսախցիկով, 4.65 դյույմանոց S-AMOLED սենսորային էկրանով, 16 գեգաբայթ հիշողությամբ, ինչպես նաև Bluetooth և Wi-Fi ֆունկցիաներով։
Մարմարե և գրանիտե հեռախոսների գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն դրանք նախատեսված են միայն ընտրյալների համար և լայնածավալ վաճառքի չեն հանվելու։










