Միաժամանակ ճոճվող և iPad-ն ու iPhone-ը լիցքավորող աթոռ. շվեյցարացիների ամենաթարմ գյուտը (լուսանկարներ)
Շվեյցարացի դիզայներների թիմը ստեղծել է մի ճոճվող աթոռ, որը մարդուն թուլացնելուց ու հանգստացնելուց բացի, միևնույն ժամանակ վերալիցքավորում է նրա iPhone-ն ու iPad-ը, գրում է Daily Mail-ը։
Թեև արտաքուստ այս գյուտը ոչնչով չի տարբերվում ավանդական ճոճվող աթոռներից, սակայն դրա ներսում տեղադրված է գեներատոր, որը մեղմ ճոճվելուց ստացվող էներգիան վերածում է էլեկտրականության։
Շվեդական սոճուց պատրաստված ճերմակ աթոռի վրա կա նաև հատուկ ստենդ, որի վրա էլ տեղադրվում են գաջեթները։ Այն ստեղծողները վստահեցնում են, որ 1 ժամ անդադար ճոճվելու շնորհիվ կարելի է 35 %-ով լիցքավորել iPad-ն ու iPhone-ը։
Բազմաֆունկցիոնալ iRock աթոռի նախնական գինը 1 300 եվրո է։










