Samsung-ը 5 ամսում 30 մլն-ից ավելի Galaxy S III սմարթֆոն է վաճառել

14:36 • 05.11.12

Հեռախոսների արտադրության ոլորտի հսկա Samsaung ընկերությունը վերջին 5 ամսվա ընթացքում 30 մլն-ից ավելի Galaxy S III սմարթֆոն է վաճառել, հայտնում է РИА-Новости-ն։

 

20 մլն-ի վաճառքի շեմն ընկերությունը հաղթահարել էր դեռ սեպտեմբերին. դա նշանակում է, որ ևս 10 մլն սմարթֆոն վաճառելու համար Samsung-ից ընդամենը 1.5 ամիս է պահանջվել։

 

Galaxy S III-ը համաշխարհային շուկա է հանվել մայիսի վերջին։ Այն համալրված է քառամիջուկ պրոցեսորով, 4.8 դյույմանոց էկրանով և 8 մեգապիքսելանոց տեսախցիկով։ Սմարթֆոնն աշխատում է Google Android օպերացիոն համակարգի հիման վրա։

 

Ընդհանուր առմամբ Samsung-ն իշխող դիրք է զբաղեցնում սմարթֆոնների վաճառքի ոլորտում։ Ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների՝ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում հարավկորեական արտադրողին բաժին է հասել համաշխարհային շուկայում սմարթֆոնների վաճառքի  31.3%-ը։
 

Samsung-ը 5 ամսում 30 մլն-ից ավելի Galaxy S III սմարթֆոն է վաճառել