Թարմ հացի հոտը կարող է մարդու մեջ ալտրուիզմ արթնացնել, պնդում են գիտնականները
Հոտերը մարդու վրա հատուկ ներգործություն են ունենում: Մեծ Բրիտանիայի գիտնականները ուսումնասիրել են, որ նոր թխված հացի հոտը մեզ ավելի բարյացկամ է դարձնում անծանոթների հանդեպ, գրում է The Independent –ը:
Գիտափորձը ցույց է տվել, որ անցորդները ավելի հաճախ են օգնում մարդկանց, երբ այդ ընթացքում հացի հոտ են զգում:
Հետազոտությանը մասնակցել է 8 կամավոր: Նրանց կեսին խնդրել են կանգնել հացի արտադրամասի մոտ: Երկրորդ կեսը կանգնել է հագուստի խանութի մոտ:
Մարդիկ իբրև հանկարծակի գետնին են գցել թաշկինակ, ձեռնոց կամ այլ աննշան իր կողքով անցնող անծանոթի դիմաց:
Արդյունքում անցորդների 77%-ը կանգնել է օգնելու կամավորներին, երբ զգացել է թարմ հացի բույրը: Իսկ հագուստի խանութի մոտով անցնողների միայն 52%-ն է կանգնել օգնելու:
Հետազոտման արդյունքները տեղ են գտել Journal of Social Psychology ամսագրում:
Դիտարկումները վկայում են այն մասին, որ ընդհանուր առմամբ ինքնաբուխ օգնության տրամադրումը ավելի հաճախ տեղի է ունենում այն վայրերում, որտեղ ավելի հաճելի հոտ է տարածված:
Ստացվում է, որ հոտերը կարևոր դեր են խաղում ալտրուիզմի տեսակետից, եզրահանգում են մասնագետները:










