Ճապոնացիները «տեսաթուղթ» են ստեղծել (տեսանյութ)

12:41 • 06.11.12

Japan Display ընկերությունը (3 ճապոնական արտադրողների՝ Sony, Toshiba և Hitachi, համատեղ ձեռնարկությունը) ստեղծել է առաջատար հեղուկ բյուրեղային (ՀԲ) էկրան՝ էներգիայի ցածր սպառմամբ, հայտնում է Вести-ն։

 

Ժամանակակից նմանատիպ էկրաններից այն տարբերվում է լուսավորության բացակայությամբ։ Դրա փոխարեն էկրանը նման է հայելու, օգտագործում է իր վրա ընկնող լույսը և դառնում թղթի նման։

 

Սկզբում էկրանը ցույց է տալիս միայն միագույն նկար։ Որպեսզի այն գունավոր դառնա, նրա վրա հատուկ ֆիլտրեր են դրվում։ Բացի այդ, նոր դիսփլեյն ունի «պիքսելային հիշողություն»։ Այն կարող է պատկերն անշարժ պահպանել էկրանին և ցույց տալ այն՝ գրեթե չծախսելով մարտկոցի էներգիան։

 

Նորույթը ներկայացվել է Իոկոգամայում կայացած FPD International Japan 2012 ցուցահանդեսում, փոխանցում է DigInfo-ն։

Լուսավորության բացակայության պատճառով նորույթն ունի նաև թերություններ, օրինակ՝ խամրած գույներ և պատկերի հակադրության ցածր աստիճան՝ 30։1։


Japan Display-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ իրենց տեխնոլոգիան դեռևս վերջնական մշակված չէ, սակայն ընկերությունը պատրաստ է սկսել դիսփլեյների զանգվածային արտադրություն՝  դրա հիման վրա։

 
 

Ճապոնացիները «տեսաթուղթ» են ստեղծել (տեսանյութ)