Ֆրանսիայում մամոնտի բացառիկ կմախք է հայտնաբերվել

21:37 • 06.11.12

Ֆրանսիայի Շանժի սյուր Մարն տեղանքում՝ Մարն գետի ափին մամոնտի բացառիկ կմախք է հայտնաբերվել, հայտնում է Life News-ը:

 

Դեռևս հուլիսին ֆրանսիացի գիտնականները գտել էին ոսկորներ և ժանիքներ, իսկ հոկտեմբերին պեղվել էր գրեթե ամբողջ կմախքը:

 

Ֆրանսիական հնէաբանության համար սա բացառիկ գտածո է. սա 2-րդ լավ պահպանված բրածո կենդանու կմախքն է, որ գտնվել է Ֆրանսայի տարածքում:

 

Փորձագետների նախնական գնահատականով մամոնտը 200 000 – 500 000 տարեկան է: Սատկելու պահին այն եղել է 20 – 30 տարեկան:

Բրածո մամոնտին անվանել են Հելմուտ՝ գիտարշավի թիմի պատվին:
 

Ֆրանսիայում մամոնտի բացառիկ կմախք է հայտնաբերվել