Microsoft-ն ու Apple-ը՝ պլանշետների վաճառքի ոլորտի առաջատարներ

11:43 • 06.11.12

Ամերիկյան հանրահայտ Microsoft և Apple ընկերությունները պլանշետային համակարգիչների վաճառքի ոլորտում ամենաշատ եկամուտ ստացած ընկերություններն են, որոնց հաջորդում են Google-ն ու Amazon-ը, հայտնում է ABC News-ը՝ հիմնվելով IHS հետազոտական ընկերության տվյալների վրա։

 

Microsoft-ի առաջին պլանշետը՝ Surface-ը, վաճառքի է հանվել 499 դոլարով և ապահովել ընկերության շահույթի 46%-ը։ Այս համակարգիչն ունի 10.6 դյույմանոց էկրան, 32 գեգաբայթ ծավալով հիշողություն և Wi- Fi ֆունկցիա։

 

Ինչ վերաբերում է Apple-ին, ապա նրա արտադրած 4-րդ սերնդի iPad-ը նույնպես վաճառքի է հանվել 499 դոլարով, և ապահովել ընկերության շահույթի 37 %-ը։

 

Google-ի դեպքում դրա արտադրած Nexus 7 պլանշետային համակարգիչը, որն արժե 199 դոլար, ապահովել է ընկերության շահույթի ընդամենը 20%-ը։ Իսկ Amazon-ի Kindle Fire-ը, որն իր գնով հավասար է Nexus 7-ին, կազմել է ընկերության հասույթի 13 %-ը։
 

Microsoft-ն ու Apple-ը՝ պլանշետների վաճառքի ոլորտի առաջատարներ