Suzuki-ն լքել է ամերիկյան շուկան

12:17 • 06.11.12

Ճապոնական Suzuki կոնցեռնն իր բիզնեսի վերակազմավորման ծրագրի շրջանակում հայտարարել է ԱՄՆ-ում իր ավտոմեքենաների վաճառքի դադարեցման մասին, հայտնում է Взгляд-ը։

 

Ամերիկյան Suzuki Motor Corp կորպորացիան՝ ճապոնական ավտոկոնցեռնի միակ իրացնողն ԱՄՆ-ում, սնանկ է ճանաչվել։ Ընկերության պարտքը 346 մլն դոլար է։

 

Suzuki Motor Corp-ից հայտնել են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել վաճառքի ցածր ցուցանիշերը, արժույթի անբարենպաստ կուրսը, ինչպես նաև իրացման համար մեծ ծախսերը։

«Մեզ համար չափազանց դժվար էր նման որոշում կայացնել, սակայն այն անհրաժեշտություն էր՝ հանգամանքների բերումով»,- ասվում է Suzuki-ի պաշտոնական հայտարարության մեջ։

 

Suzuki-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենք նախկինի պես կշարունակեն ԱՄՆ-ում մոտոցիկլներ, կվադրոցիկլներ ու այլ տեխնիկա վաճառել։

Բացի այդ, այս ավտոմեքենաների տերերը խնդրի առաջ չեն կանգնի ավտոմասերի մատակարարման կամ սպասարկման հարցում։

 

Suzuki-ն լքել է ամերիկյան շուկան