Volvo-ի էլեկտրական մեքենաները կկարողանան ամբողջությամբ լիցքավորվել 1,5 ժամում

20:01 • 06.11.12

Էլեկտրոմոբիլների մարտկոցները ամբողջովին 1,5 ժամում լիցքավորելու համար նախատեսված սարքավորումներ է ստեղծել Volvo ընկերությունը: Սարքը կարող է աշխատել տարբեր լարմամբ ցանցերից և տեղավորվում է ավտոմեքենայում, հաղորդում է vesti.ru-ն:


Volvo-ում պնդում են, որ սարքը, որն այժմ վերջնական փորձարկումներն է անցնում, աշխատում է 6 անգամ ավելի արագ, քան շուկայում առկա համանման սարքերը:


Ինժեներները այդ սարքը անվանում են աշխարհում առաջին եռաֆազ լիցքավորիչը` այն շատ փոքր չափեր ունի և հեշտությամբ ներկառուցվում է էլեկտրոմոբիլի մեջ:


Լիցքավորիչը 1,5 ժամում վերականգնում է մարտկոցների ամբողջական լիցքավորումը, երբ միացվում է եռաֆազ 400 Վ լարման ցանցին, սակայն սովորական կենցաղային էլեկտրացանցից միացվելիս նույնի համար կպահանջվի 8-10 ժամ:


Այս լիցքավորիչը ստեղծվել է Volvo C30 Electric էլեկտրոմոբիլի վրա տեղադրվելու համար: Մեքենան համալրվում է էլեկտրական շերժիչով, որը 0-100 կմ/ժ արագացումը ապահովում է 10,5 վայրկյանում, իսկ մարտկոցների լիցքը բավարարում է 150 կմ ճանապարհ անցնելու համար:


Volvo-ն պնդում է, որ եվրոպական գնորդների 90%-ը մեկ օրում դրանից շատ ավելի քիչ ճանապարհ են անցնում:

 

Volvo-ի էլեկտրական մեքենաները կկարողանան ամբողջությամբ լիցքավորվել 1,5 ժամում