Google Project Glass ակնոցը 2012 թ.-ի լավագույն հայտնագործություն՝ ըստ Time-ի

11:40 • 07.11.12

Ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը հրապարակել է տարվա լավագույն գյուտերի վարկանիշային աղյուսակը, ինչի արդյունքում հանրահայտ Google ընկերության ներկայացրած Project Glass-ը ճանաչվել է լավագույնը։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, Time-ի փորձագետներն այս ակնոցին շատ դրական բնութագիր են տվել՝  նշելով, որ այն շուտով կդառնա մեր առօրյայի մի մասը։

 

Ներկայում Project Glass-ի նախնական օրինակը գտնվում է մշակման փուլում, իսկ դրա լայնածավալ վաճառքը կսկսվի  2014թ.-ին և կարժենա 1 500 դոլար։

 

2012 թ.-ի լավագույնը ճանաչված այս սարքը համալրված է բարձրախոսով, դինամիկով, համակարգչային էկրանով և տեսախցիկով։ Project Glass-ը հեղափոխական մի սարք է, որը հնարավորություն կտա մարդուն օգտվել համացանցից, լուսանկարել, ստուգել էլեկտրոնային փոստը, հեռախոսազանգեր կատարել, տեղեկություներ ստանալ տվյալ վայրի մասին, օգտվել GPS նավիգացիոն համակարգից և այլն։

 

Google Project Glass ակնոցը 2012 թ.-ի լավագույն հայտնագործություն՝ ըստ Time-ի