Բրիտանացի վիրաբույժները տուժածի քթից փամփուշտ են հեռացրել՝ Cyclops նոր սարքի օգնությամբ

13:52 • 07.11.12

Բրիտանացի վիրաբույժները Cyclops նոր սարքի օգնությամբ պակիստանցի հիվանդի քթից փամփուշտ են հեռացրել, հայտնում է MED daily-ն։

 

22-ամյա Ումմադ Ֆարուքը հրազենային վիրավորում էր ստացել Պակիստանի Կարաչի քաղաքում,  հոկտեմբերի 19-ին, եղբոր հարսանիքի ժամանակ. կրակել էին նրա աչքին։


Երիտասարդը, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Պակիստանցի բժիշկները, սակայն, չեն կարողացել հեռացնել գնդակը, այդ պատճառով որոշում է կայացվել հիվանդին տեղափոխել Մեծ Բրիտանիա։

 

Նրան վիրահատել են Էլիզաբեթ թագուհու հոսպիտալի վիրաբույժները՝ տուժածի քթից հեռացնելով հրազենային գնդակը, հայտնում է The Daily Mail-ը։ Ըստ մասնագետների՝ վիրահատությունը փրկել է նրա տեսողությունը։

 

Բժիշկներն օգտագործել են Cyclops նոր սարքը, որը թույլ է տալիս տեսնել պատկերը տարբեր անկյուններից՝  հնարավորություն ընձեռելով մանրամասն ուսումնասիրել քիթը և հրաժարվել մի քանի պարզ էնդոսկոպների օգտագործումից։

 

Բրիտանացի վիրաբույժները տուժածի քթից փամփուշտ են հեռացրել՝ Cyclops նոր սարքի օգնությամբ