Բրիտանացի գիտնականները ստեղծել են կրծքի չարորակ ուռուցք հայտնաբերող ձեռնոց

17:49 • 07.11.12

Բրիտանացի գիտնականները ստեղծել են հեղափոխական մի միջոց, որը հնարավորություն է տալիս կանանց ստուգել կրծքում քաղցկեղային ուռուցքների կամ գոյացությունների առկայությունը, գրում է Daily Mail-ը։

 

Մասնագետների պնդմամբ՝ BE gLOVE կոչվող ձեռնոցների արդյունավետությունը հավասար է մամոգրաֆիայի արդյունքներին։ Այն պատրաստված է պոլիուրետան կոչվող նյութից։

 

 BE gLOVE-ի օգնությամբ կարելի է նշմարել նույնիսկ ամենաաննշան գոյացությունները, որոնք գտնվում են զարգացման նախնական փուլում և դեռևս բուժելի են։

 

Հռոմի համալսարանում փորձարկված այս ձեռնոցները հետազոտությունների ընթացքում գերազանց արդյունքներ են գրանցել. դրանցով բուժզննում իրականացրած կանայք 100 %-ով գտել են կրծքում առկա գոյացությունները։

 

Ի տարբերություն նորաստեղծ ձեռնոցների՝ սովորական, մերկ ձեռքերով կրծքերը շոշափելու դեպքում հնարավոր է եղել հայտնաբերել ուռուցքների ընդամենը 50 %-ը։

 

BE gLOVE-ն արդեն վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում՝ 25 ֆունտ ստերլինգով։

Բրիտանացի գիտնականները ստեղծել են կրծքի չարորակ ուռուցք հայտնաբերող ձեռնոց