Gartner. 2013թ. աշխարհում վաճառված կլինի 1 մլրդ «խելացի» գաջեթ

15:52 • 07.11.12

Ամերիկյան Gartner ընկերությունը հրապարակել է 2012 և 2013թթ. «խելացի» դյուրակիր սարքավորումների համաշխարհային շուկայի կանխատեսումը, հայտնում է Корреспондент-ը։

 

«Խելացի» գաջեթ ասելով՝ վերլուծաբանները հասկանում են սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչները։ Ընթացիկ տարում, ինչպես սպասվում է, կվաճառվի մոտ 821 մլն դյուրակիր սարք։ 2013թ., ըստ գնահատականների, սմարթֆոնների և պլանշետների գլոբալ առաքումները կհասնեն մինչև 1.2 մլրդ-ի։

 

Gartner-ը կարծում է, որ 2012թ. բիզնես-օգտատերերին վաճառված պլանշետների վաճառքը կկազմի մոտավորապես 13 մլն հատ։ 2016թ. այդ ցուցանիշը կաճի ավելի քան երեք անգամ՝ հասնելով 53 մլն-ի։ Ընդ որում՝ ամենատարածված ծրագրերը դյուրակիր պլանշետների համար կմնան iOS-ն ու Android-ը, 3-րդ տեղում կհայտնվի Windows 8-ը։

 

Ըստ Gartner-ի՝ 2016թ. Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բիզնես-օգտատերերի կողմից գնված սմարթֆոնների մոտավորապես 56%-ը կաշխատեն Android համակարգի միջոցով։
 

Gartner. 2013թ. աշխարհում վաճառված կլինի 1 մլրդ «խելացի» գաջեթ